Ադրբեջանի իշխանությունները 20 տարվա ազատազրկման են դատապարտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ ձևական բնույթ կրող դատավարությունը սկսվել է 2024 թվականի հունվարի 17-ին։

Ավելի վաղ «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման։

Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ ցմահ ազատազրկման փոխարեն 20 տարվա բանտարկության դատավճիռը պայմանավորված է նրանց 65 տարին լրացած լինելու հանգամանքով։