Ամերիկյան խոշոր «Paul Weiss» իրավաբանական ընկերության ղեկավար Բրեդ Քարփը լքել է իր պաշտոնը այն բանից հետո, երբ սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում հայտնաբերվել է նրանց նամակագրությունը։
«Վերջին հրապարակումները հանգեցրել են շեղող հանգամանքների ձևավորման և ուշադրությունը սևեռել են իմ վրա, ինչը չի բխում ընկերության շահերից», - ընկերության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ մեջբերվում են հենց Քարփի խոսքերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Քարփն իր ողջ 40-ամյա կարիերայի ընթացքում աշխատել է հենց այս ընկերությունում՝ գլխավորելով այն 2008 թվականից։
Ինչպես բխում է Էփշտեյնի հետ նրա նամակագրությունից, իրավաբանը վերջինիս խորհուրդներով օգնել է պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքներից։
ԱՄՆ դատախազությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ավելի քան 3,5 միլիոն փաստաթուղթ։ 2019 թվականին ԱՄՆ-ում նրան մեղադրանք է առաջադրվել սեքսուալ շահագործման նպատակով անչափահասների թրաֆիքինգի համար. նույն տարվա հուլիսին նա մահացել է բանտում, իսկ քննությունը հանգել է ինքնասպանության վարկածին։





























