Չինաստանը պետք է մասնակցի միջուկային զինաթափման ապագա պայմանագրին, նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը, հաղորդում է DW-ն։
Պեկինը պետք է ցույց տա, որ «պատրաստ է զսպվածություն ցուցաբերել» սպառազինությունների վերահսկողության ոլորտում, հայտարարել է նա փետրվարի 5-ին՝ այն օրը, երբ լրացավ ռուս-ամերիկյան «Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագիրը (ДСНВ, СНВ-3 կամ New START). վերջին համաձայնագիրը, որը սահմանափակեց երկու երկրների միջուկային զինանոցները։
Վադեֆուլը հիշեցրել է, որ Չինաստանը «բազմիցս ընդգծել է բազմակողմ համագործակցության նկատմամբ իր հանձնառությունը» և այժմ պետք է ցույց տա, որ «վստահություն է ներդնում միջազգային հարաբերություններում»։ Փորձագետները գնահատում են, որ Չինաստանի միջուկային զինանոցը ներառում է միջուկային մարտագլխիկներով 550 ռազմավարական հրթիռ։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է New START պայմանագրի դադարեցումը։ Դա ցույց է տալիս թե որքան մեծ է աշխարհում վստահության վերականգնման խնդիրը, որը կարող է նոր համաձայնագրերի կնքման հիմք դառնալ», նշել է նա։





























