Ելիսեյան պալատի հետ համերաշխությունից ելնելով՝ Կրեմլը ո՛չ կհաստատի, ո՛չ էլ կհերքի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի Մոսկվա այցի մասին տեղեկությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք գիտենք նաև, որ Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այդ տեղեկությունը։ Համերաշխությունից ելնելով՝ մենք ո՛չ կհաստատենք, ո՛չ էլ կհերքենք այն»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մակրոնի խորհրդականը բանակցություններ է https://news.am/arm/news/928805.html վարել Պուտինի օգնականի հետ։





























