Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, հաղորդում է ТСН-ը։

«Հենց Պուտինն է վախենում Թրամփից, այլ ոչ թե հակառակը։ Եթե նախագահ Թրամփը գիտի, որ Պուտինը վախենում է իրենից, չի կարող ընդունել Ռուսաստանի նախագահի սահմանած բոլոր պայմանները»,- ընդգծել է Զելենսկին։

Նա նշել է, որ Պուտինը Եվրոպան չի ընկալում որպես զսպող գործոն։