Ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

RT-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նման փորձերը սկսվել են Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

«Հիմա, հետևելով Վենեսուելային և այնտեղ տեղի ունեցողին, նրանք բացահայտ կերպով փորձում են մեր ընկերությունները դուրս մղել Վենեսուելայից»,- ասել է Լավրովը։

Նա մատնանշել է, որ որոշ երկրներ փորձում են այլ պետությունների արգելել ռուսական նավթ գնել։