Փետրվարի 4-ին և 5-ին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները հանդիպեցին Աբու Դաբիում երկրորդ եռակողմ հանդիպմանը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը առաջ մղելու համար։ սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Քննարկումները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա։ Պատվիրակությունները համաձայնության եկան, ըստ որի Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պետք է ազատ կարձակեն 157-ական ռազմագերիների։ Դա վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին փոխանակումն է»։
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնեցին նաև ռազմական երկխոսություն սկսել՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի գլխավորությամբ։
Այդ հաղորդակցման ուղին, որը դադարեցվել էր հակամարտության սկսվելուց առաջ, կարևոր է խաղաղության հասնելու և պահպանելու համար։ Երկու օրվա ընթացքում պատվիրակությունները լայնածավալ քննարկումներ են անցկացրել մնացած չլուծված հարցերի, դրանց թվում՝ հրադադարի պահպանման և ռազմական գործողությունների դադարեցման մոնիթորինգի մեթոդների վերաբերյալ։ Պատվիրակությունները համաձայնել են հաշվետվություն ներկայացնել իրենց մայրաքաղաքներին և առաջիկա շաբաթներին շարունակել եռակողմ քննարկումները։
Նրանք երախտագիտություն հայտնեցին Արաբական Միացյալ Էմիրություններին բանակցությունների համար հարթակ տրամադրելու համար, իսկ Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը նախագահ Դոնալդ Թրամփին շնորհակալություն հայտնեցին պատերազմի ավարտի հարցում նրա առաջնորդության համար»,- նշել է նա։





























