Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իսկապես ուժեղ և ազդեցիկ առաջնորդ է՝ ֆենոմենալ արդյունքների հասնելու իր փորձով, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը խթանելու, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու և ՕՐԵՆՔ ԵՎ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ համար: Ես լիովին և անվերապահորեն աջակցում եմ նրա վերընտրությանը որպես Հունգարիայի վարչապետ»,- ասել է Թրամփը:

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշել է. «Փետրվարի 8-ին մեծ Ճապոնիան կանցկացնի շատ կարևոր օրենսդրական ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքները չափազանց կարևոր նշանակություն ունեն Ճապոնիայի ապագայի համար: Վարչապետ Սանաե Տակաիչին արդեն ապացուցել է, որ ուժեղ, ազդեցիկ և իմաստուն առաջնորդ է, որն իսկապես սիրում է իր երկիրը: Ես անհամբեր սպասում եմ Սպիտակ տանը մարտի 19-ին վարչապետ Տակաիչիի հետ հանդիպմանը»:

«Նա արժանի է խոր ճանաչման իր և իր կոալիցիայի կատարած աշխատանքի համար, ուստի, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ես խորապես պատիվ եմ համարում իմ լիակատար և անվերապահ աջակցությունը հայտնել նրան և նրա կոալիցիային»,- ասել է Թրամփը։