Ուրբաթ առավոտյան նավթի գինը չափավոր բարձրանում է նախորդ աճուրդների արդյունքների կտրուկ նվազումից հետո։
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել է 0.31 դոլարով (0.46 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 67.86 դոլարի։ Հինգշաբթի պայմանագիրը նվազել է 1.91 դոլարով (2.7 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 67.55 դոլարի։
WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0.34 դոլարով (0.54 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 63.63 դոլարի։ Նախորդ աճուրդում այս պայմանագրերի գինը նվազել է 1.85 դոլարով (2.8 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի համար 63.29 դոլարի։





























