Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիսները դուրս են մնացել հետագա պայքարից:
Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտություն կրեցին եւ դուրս մնացին հենց մեկնարկում՝ 1/64-րդ եզրափակչում: Պետրոսյանը 1,5:0,5 հաշվով պարտվեց գերմանացի Գեորգ Մայերին, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ չինացի Լի Չաոյին 5:3 հաշվով:
Պարտություն կրեց նաեւ հայազգի գրոսմայստեր, Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը եւ միայն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանը կարողացավ 9:7 հաշվով հաղթել ռուսաստանցի Պավել Տրեգուբովին եւ դուրս գալ 1/32-րդ եզրափակիչ:
Այսպիսով, առաջնությունը դեռ կարգին չսկսված, Հայաստանն արդեն զրկվեց ներկայացուցիչներից:



























