Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը «Վերին Լարս» անցակետով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ: