Ռուսաստանը Հնդկաստանի հետ երկխոսություն է վարում նոր ատոմակայանների կառուցման շուրջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Դենիս Ալիպովը։
«Բացի Կուդանկուլամի ԱԷԿ-ի կառուցումից, մենք բովանդակալից երկխոսություն ենք վարում շուկայի մասնակիցների հետ՝ Հնդկաստանում ժամանակի փորձություն անցած ՋՋԷՌ (ջրա-ջրային էնեգետիկ ռեակտոր – խմբ.) տեխնոլոգիայի վրա հիմնված ժամանակակից, բարձր հզորության էներգաբլոկների սերիական կառուցման նոր հնարավոր նախագծերի շուրջ», - ասել է նա։
Ալիպովը նշել է, որ մեկ այլ հեռանկարային ուղղություն է համարվում փոքր հզորության կայանների կառուցման շուրջ համագործակցությունը, որոնք կարող են լրացուցիչ խթան հաղորդել մեկուսացված տարածաշրջանների զարգացմանը։





























