Հում նավթի հիմնական գները հինգշաբթի առավոտյան կրկին բարձրանում են։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.17 դոլարով (0.24%)՝ մեկ բարելի համար հասնելով 69.57 դոլարի։ Չորեքշաբթի օրը պայմանագիրը բարձրացել է 0.60 դոլարով (0.87%)՝ մեկ բարելի համար հասնելով 69.40 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի հարթակում WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,23 դոլարով (0,36%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,86 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն ավելացել է 0,67 դոլարով (1,05%)՝ մեկ բարելի համար հասնելով 64,63 դոլարի։
Երկու տեսակներն էլ գտնվում են գրեթե հինգ ամսվա ընթացքում իրենց ամենաբարձր մակարդակի մոտ, քանի որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակվում է։



























