ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, թե ինչու չի ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։
Փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում նա նշել է, որ անկուսակցական է, բայց կիսում է իշխող կուսակցության գաղափարախոսությունն ու մոտեցումները։ «Կուսակցության անդամ լինելը, թե ոչ՝ անձնական որոշում է։ Այս պահին ես որեւէ ցանկություն չունեմ հանրությանն այդպես ներկայանալու։ Բայց ես պատրաստ եմ շարունակել կառավարության քաղաքական ուղեգիծը եւ ամեն ջանք գործադրել վարչապետի եւ կառավարության քաղաքական օրակարգը առաջ մղելու համար»,- հայտնել է նախարարը։





























