2025թ․ Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5 մլն 201 հազար 147 քաղաքացի, մեկնել՝ 5 մլն 171 հազար 270: Սա աննախադեպ ցուցանիշ է մյուս տարիների համեմատ, փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դրական սալդոն կազմել է 30 477: ՀՀ քաղաքացիների շրջանում նույնպես կա դրական սալդո՝ 8 660 ՀՀ քաղաքացի:
Նա նաեւ հայտնել է, որ փետրվարի 15-ին կգործարկվի նոր՝ 112 արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն, որը կմիավորի ՆԳՆ եւ ԱԱԾ, իսկ ավելի ուշ՝ շտապօգնության ծառայության զանգերը:





























