Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը վստահեցնում է, որ իրեն վերևներից զանգեր չեն եղել։
Հարցին՝ քաղաքական կաշկանդված չունեք, երբևիցե վերևներից քաղաքական զանգ չի ստացե՞լ, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դուք շատ լավ գիտեք։ Ես 35 տարի դատական համակարգում եմ, և բազմիցս պատասխանել եմ այդ հարցին»։
Նա չպատասխանեց դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ չկա դատավոր, որ իմ ասածը չանի։
Այսօր՝ փետրվարի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգի մասով ոչինչ հայտնի չէ։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։
Տեսանյութը՝ այստեղ։





























