Վարկանշային Moody`s գործակալությունն իջեցրել է Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Իտալիայի վարկանիշները, ինչպես նաեւ վատթարացրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի վարկանշային կախխատեսումները:
Իտալիայի եւ Իսպանիայի վարկանիշներն իջեցված են մինչեւ «Ա3»` բացասական կանխատեսմամբ: Բացի դրանից, գործակալությունն իջեցրել է Սլովակիայի, Սլովենիայի եւ Մալթայի վարկանիշները:
Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի վարկանիշները հաստատված են «ААА» մակարդակի վրա, սակայն վարկանիշների հեռանկարը կանխատեսվում է բացասական:
Ըստ ԱՄՆ-ում տեղակայված Moody`s գործակալության գնահատականների` այս 9 երկրները եվրագոտու ճգնաժամի արդյունքում առավել զգայուն են դարձել ֆինանսական եւ մակրոտնտեսական վտանգների նկատմամբ, հայտնում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ նման որոշում փետրվարի 13-ին ընդունել էր Standard & Poor`s գործակալությունը, որը զրկել էր առավելագույն վարկանիշից («ААА») Ֆրանսիային եւ Ավստրիային, ինչպես նաեւ իջեցրել էր եվրագոտու եւս 6 երկրների վարկանիշները` Մալթայի, Սլովակիայի, Սլովենիայի, Կիպրոսի եւ Պորտուգալիայի:




























