Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Քաթարի, Քուվեյթի, Օմանի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունները՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ԾԱՊՀԽ) հետ համատեղ, խստորեն դատապարտում և խորին մտահոգություն են հայտնում Իսրայելում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ։

Այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Դրանում դեսպանը նշել է, որ Իսրայելը կարող է վերահսկողություն իրականացնել արաբական պետություններին պատկանող տարածքների նկատմամբ, ներառյալ օկուպացված Արևմտյան ափը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ դեսպանը աջակցել է Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքի զգալի մասի յուրացման գաղափարին