Իրանի սահմանապահ ոստիկանությունը ռազմական նշանակության զենքի և զինամթերքի խմբաքանակ է առգրավել Խորասան Ռազավիի հյուսիսարևելյան նահանգում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտ, հաղորդում է Mehr-ը։

Բրիգադային գեներալ Մաջիդ Շոջան հայտարարել է, որ առգրավումն իրականացվել է սահմանային գոտու անվտանգության ապահովման և երկիր զենքի մաքսանենգության կանխարգելման շարունակական ջանքերի շրջանակում։

«Սահմանային անօրինական անցումները խոչընդոտելու և զենքի մաքսանենգների դեմ վճռականորեն պայքարելու ջանքերի շրջանակում Թեյբադ գնդի սահմանապահները հաջողությամբ մաքսանենգ զենքի և զինամթերքի խմբաքանակ են առգրավել»,- հայտարարել է Շոջան։

Նա հավելել է, որ հետախուզության հաղորդագրություններից հետո, որոնք ցույց են տալիս, որ զենքի և զինամթերքի պահեստը տեղափոխվել է սահմանային գոտի՝ գնդի իրավասության շրջանակում հետագա տեղափոխման համար, հարցը ներառվել է հատուկ հետախուզական և օպերատիվ գործունեության օրակարգում, հաղորդում է Press TV-ն։

Շոջան պարզաբանել է, որ սահմանապահ զորքերը, համատեղ հետախուզական գործողություն անցկացնելով և նախազգուշական միջոցներ պահպանելով, մաքրել են նշանակված տարածքը և հայտնաբերել ութ ատրճանակ, 16 պահունակ, 12 պայթուցիկ դետոնատոր և մեկ բեկորային ձեռքի նռնակ։ Առգրավված զենքն ու զինամթերքը հանձնվել են համապատասխան դատական ​​մարմիններին։