Փետրվարի 24-ին, գիշերը ժամը 01:35-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի բեռնատար ավտոմեքենան երթևեկել է անհավանական փոշի բարձրացնելով, ինչի հետևանքով փոշին տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, հաղորդում է Shamshyan.com—ը։
Կայքը հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի քանի անգամ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, որ նրանք պետք է հետևողական լինեն ու խիստ պայքար տանեն մայրաքաղաքում օդի աղտոտման դեմ, մինչդեռ հենց քաղաքապետարանին պատկանող բեռնատարն է փոշու աղբյուր դարձել։





























