Բոլոր ժամանակներում էլ ասել են, որ ապագան երիտասարդներինն է, բայց մեր օրերում այդ խոսքը շատ տեղին է հնչում, որովհետև ապագան տեխնոլոգիաներինն է, իսկ երիտասարդները ամենից հեշտն են սովորում ու ոչ միայն սովորում, այլ նաև բոլորի համար սովորական դարձնում նոր տեխնոլոգիաները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, ով նաև տեսանյութ է տեղադրել։
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց և ուզում եմ հիշեք, որ տեխնոլոգիան միայն գործիք է և մենք չպետք է ուղղակի սպառողներ լինենք։
Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել։ Կառուցել Ուժեղ Հայաստան»։





























