Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։
Արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները:
Նախարարի տեղակալը կարևորել է շարունակական համագործակությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը:
Կողմերը պատրաստակաություն են հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը:





























