ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը սկսել է Կոնգրեսում ցուցմունքներ տալ Էպշտեյնի հետ կապերի մասին, հաղորդում է BBC-ն։
Քլինթոնը ցուցմունքներ է տալիս փակ դռների ետևում ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առջև։
Նա մի քանի անգամ թռել է մանկապղծության և այլ սեռական հանցագործությունների համար հետագայում դատապարտված ամերիկացի գործարարի Ջեֆրի Էպշտեյնի ինքնաթիռով։ Կոնգրեսի հրապարակած Էպշտեյնի գործի փաստաթղթերում ներառված են նրանց երկուսի համատեղ լուսանկարները։
Քլինթոնը հայտարարել է, որ ոչինչ չգիտեր Էպշտեյնի հանցագործությունների մասին և ափսոսանք է հայտնել նրա հետ շփումները պահպանելու համար։
Հինգշաբթի Էպշտեյնի հետ կապերի մասին ցուցմունք է տվել նախկին նախագահի կինը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։





























