Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել, բոլորին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է էմիրության մամուլի ծառայությունը։

«Վերջին միջադեպի հետևանքով օդանավակայանի տերմինալներից մեկը ստացել է աննշան վնասներ։ Չորս աշխատակիցներ տուժել են, և նրանց անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն», — ասվում է հաղորդագրությունում։