Իրավապահ մարմինները պարզել են, որ նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա փետրվարին մայրաքաղաքի երեք ոստիկանների մահվան պատճառ է դարձել ուկրաինացի խարդախների զոհերի մոտ գտնվող առարկաների հեռակառավարվող պայթեցումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Ինչպես հաղորդվում էր, փետրվարի 24-ի գիշերը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչը «անհայտ սարք է պայթեցրել» Սավյոլովսկի կայարանի հրապարակում Պետավտոտեսչության ծառայողական ավտոմեքենայի մոտ։ Միջադեպի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, նրա երկու գործընկերները վնասվածքներով հոսպիտալացվել են։ Զոհվել է նաև հանցագործը։
Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 24-ի գիշերը։ Այն ժամանակ Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել էին ոստիկանության երկու աշխատակից և մեկ անցորդ։





























