Հնդկական նավթավերամշակման գործարանները կարող են կրկին սկսել ռուսական նավթի գնումները՝ իրանական ճգնաժամից հետո, հայտնում է Bloomberg-ը:

Անցած հանգստյան օրերին հնդկական պետական նավթավերամշակող ընկերությունների և կառավարության ներկայացուցիչները հանդիպել են՝ Իրանում տիրող ճգնաժամի պարագայում գործողությունների ծրագրեր մշակելու համար։ Իրանում տիրող իրադարձությունները գրեթե ամբողջությամբ կանգնեցրել են Հորմուզի նեղուցով (նեղ ջրային ուղիով) անցնող նավթի հոսքերը, որը կենսական նշանակություն ունի երկրի նավթի ներմուծման մոտ կեսի համար։

Աշխարհի երրորդ խոշորագույն նավթ ներմուծող երկիրը քննարկում է այլ տարբերակներ, այդ թվում՝ իր տարածքային ջրերի մոտ գտնվող ռուսական բեռներին անցում կատարելը, հայնտում են քննարկումներին ծանոթ աղբյուրները։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հնդկաստանը դարձել է ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի խոշորագույն գնորդը։ Այնուամենայնիվ, երկիրը կրճատում է գնումները՝ ի պատասխան Միացյալ Նահանգների ճնշման, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցյալ ամիս առևտրային համաձայնագիր է կնքել, որը վերացրել է պատժիչ մաքսատուրքերը։