Իրանում բռնկված հակամարտությունը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն մոռանա Ուկրաինայի մասին և զրկի նրան զենքի մատակարարումներից, քանի որ Միացյալ Նահանգներն անձամբ զինամթերքի համալրման կարիք կունենա։ Այս մասին գրում է Politico-ն։
Մերձավոր Արևելքում տևական հակամարտության մեջ ԱՄՆ-ի ներքաշվելու գործնական հետևանքները կարող են նույնիսկ ավելի լուրջ լինել, քան քաղաքականը. Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան սպառազինության, քանի որ ամերիկյան զորքերն այն մեծ քանակությամբ օգտագործում են Իրանի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Իրանում ԱՄՆ-ի գործողությունները ռիսկ են պարունակում Ուկրաինան վերածել «մոռացված պատերազմի»։ Նշվում է նաև, որ ԵՄ երկրները նույնպես վախենում են զրկվել ամերիկյան զենքից, եթե ԱՄՆ-ն կորցնի իրենց և Ուկրաինայում խաղաղ կարգավորման հանդեպ հետաքրքրությունը։
«Հսկայական կրակային հզորություն է ծախսվել, այդ թվում՝ որսիչ հրթիռներ և այլ զինատեսակներ... ԱՄՆ-ին անհրաժեշտ է համալրել պաշարները, ինչը նշանակում է, որ Եվրոպան կամ Ուկրաինան գնելու ոչինչ չեն ունենա»,- հայտարարել է պաշտոնյան


























