Իրանից ուրանի հարստացումից հրաժարվելու ԱՄՆ պահանջը իրագործելի է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյ-Դարուսալամ պետության երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն։

«Ասել, թե Իրանն ամբողջ աշխարհում միակը պետք է հրաժարվի այդ իրավունքից, որը պատկանում է մնացած բոլոր պետություններին, երևի թե այնքան էլ իրատեսական չէ», — ասել է Լավրովը:

Ինչպես նշել է Լավրովը, ՄԱԳԱՏԷ-ն և ամերիկյան հետախուզությունը ունեն հաստատումներ այն մասին, որ Իրանը չի մշակել միջուկային զենք։ «Այն բանի ապացույցները, որ Իրանը միջուկային զենք է մշակել, քանի որ հենց դա է ծառայել որպես պատերազմի գլխավոր, եթե ոչ միակ հիմնավորում, մենք մինչ օրս չենք տեսնում»,- հավելել է նա։

Լավրովը համոզմունք է հայտնել, որ որևէ երկրի կողմից ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվի: