Ապրիլի 23-ից Կալինինգրադի մարզի բնակիչները հնարավորություն կունենան ուղիղ չվերթներով մեկնել Հայաստան։ Երևանի և Կալինինգրադի միջև ավիահաղորդակցության բացման մասին հայտնել է «Խրաբրովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթները նախատեսված են յուրաքանչյուր հինգշաբթի՝ Boeing 737-800 տիպի օդանավերով։ Երևանից ինքնաթիռը կմեկնի առավոտյան ժամը 10:15-ին և Կալինինգրադ կժամանի 13:45-ին: Թռիչքի տևողությունը կկազմի 5 ժամ 30 րոպե։ Հակադարձ ուղղությամբ՝ «Խրաբրովո» օդանավակայանից չվերթները կմեկնեն ժամը 14:45-ին և 5 ժամ 20 րոպե անց՝ տեղական ժամանակով 22:05-ին, կժամանեն «Զվարթնոց» օդանավակայան։
Ներկայումս Կալինինգրադից առաջին չվերթի տոմսերը վաճառվում են պրոմո գնով՝ սկսած 22,3 հազար ռուբլուց, որը ներառում է մինչև 25 կգ ուղեբեռ և մինչև 7 կգ ձեռքի ծանրոց: Ապրիլի 30-ի համար Երևանից տոմսերի արժեքը կազմում է մոտ 25 հազար ռուբլի: Մեկ անձի համար երկկողմանի տոմսի արժեքը կկազմի 46 հազար ռուբլի և ավելի: Հուլիսի և օգոստոսի որոշ ամսաթվերի համար տոմսերն արդեն սպառված են:
Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 24-ը։




























