Նույնիսկ բրիտանական լիբերալ ուղղվածություն ունեցող «The Economist» պարբերականն է կանխատեսում, որ նավթի գինը մեկ բարելի համար կհասնի 100 դոլարի։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«Ասիայում նավթի փաստացի մատակարարման գինը տեսակների մեծ մասի համար արդեն իսկ գերազանցում է 90 դոլարը։ «Murban» տեսակի նավթի արժեքը կազմում է 96 դոլար։ Մոտ ժամանակներս սպասվում է, որ նավթի գինը կհասնի 100 դոլարի»,- նշել է նա։