Ռուսաստանն իր գործընկերների հետ միասին կանի հնարավոր ամեն ինչ և կձևավորի այնպիսի մթնոլորտ, որը անհնարին կդարձնի Իրանի դեմ ռազմական գործողությունը։ Այս մասին մարտի 5-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ես խորին ցավով եմ խոսում այս մասին, քանի որ խոսքը մեր մտերիմ ընկերների մասին է։ Բոլոր նրանք, ովքեր տուժում են Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիայից, մեր ռազմավարական գործընկերներն են։ Մենք նրանց հետ երկխոսության մեջ ենք և համաշխարհային հանրության մյուս խաղաղասեր անդամների հետ միասին՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու Գլխավոր ասամբլեայում, կանենք ամեն ինչ, որպեսզի նպաստենք այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որն այս գործողությունը կդարձնի բացարձակապես անհնարին», — նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով դեսպանական կլոր սեղանի ժամանակ։