Պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովը ձերբակալվել է հանցավոր կազմակերպության ստեղծման, կաշառակերության, յուրացման և փողերի լվացման գործի շրջանակում, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հաղորդում է Интерфакс-ը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովի դեմ քրեական գործ է հարուցվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, որի անդամները 2017-2024 թվականներին յուրացրել են բյուջետային միջոցները, ինչպես նաև փողերի լվացման և կաշառակերության համար», - հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Պետրենկոն։
Նա նշել է, որ «մեղադրյալը կալանավորվել է, և որոշում է ընդունվում խափանման միջոցի վերաբերյալ»։
«Ցալիկովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով («անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր կազմակերպության ստեղծում), ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասի 12 հանցագործության դեպքով (յուրացում), ՌԴ քրեական օրենսգրքի 174.1-րդ հոդվածի 4-րդ մասի 12 հանցագործության դեպքով (անձի կողմից հանցագործություն կատարելու միջոցով ձեռք բերված միջոցների կամ այլ գույքի օրինականացում (լվացում)) և ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասի երկու հանցագործության դեպքով (կաշառք ստանալը)»,- նշել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա չի մանրամասնել մեղադրանքները՝ շեշտելով, որ քրեական գործը հիմնված է ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի հետ համատեղ հավաքված նյութերի վրա։
69-ամյա Ցալիկովը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2015-2024 թվականներին։





























