Իրանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամները տարհանվել են երկրից, սակայն դիվանագետները և վարչատեխնիկական անձնակազմը շարունակում են մնալ տեղում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թեհրանում ՌԴ դեսպանատնից։

«Ինչ վերաբերում է դեսպանատանը, ապա մարտի 3-ին տարհանվել են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների ընտանիքների անդամները, այդ թվում՝ երեխաները, օժանդակ անձնակազմի մի մասը, ինչպես նաև դեսպանատանը կից հանրակրթական դպրոցի ուսուցիչները», - ասել է գործակալության զրուցակիցը:

«Դիվանագետները և վարչատեխնիկական անձնակազմը մնում են տեղերում և կատարում իրենց պարտականությունները», - հավելել է նա: