Լիբանանում Իսրայելի հասցրած վերջին ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 294-ի, հաղորդել է Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը (NNA)՝ հղում կատարելով առողջապահության նախարարության Արտակարգ գործողությունների կենտրոնին: Նշվել է, որ երկուշաբթի՝ մարտի 2-ից ի վեր վիրավորվել է 1 023 մարդ:
Իսրայելը շարունակում է ավիահարվածներ իրականացնել ամբողջ երկրում, վերջերս, ըստ NNA-ի, հարվածել է Նաբաթիե շրջանի Զիբդին քաղաքին տեղի ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում (14:00 ըստ Գրինվիչի):





























