Աբխազիայի և Ռուսաստանի սահմանը ժամանակավորապես փակվել էր Սոչիի օդանավակայանի վրա անօդաչու սարքերի հարձակման վտանգի պատճառով, հաղորդում է Sputnik Աբխազիա-ն։

Հետագայում սահմանը բացվել է։

«Պսոու» սահմանային անցակետի աշխատանքը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը թույլ է տալիս, – Sputnik-ին հայտնել է Աբխազիայի Պետանվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետ Ռուստամ Լատիպովը։