Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
Վարչապետը գագաթնաժողովից տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել:
Նկարներից մեկում երևում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը:




























