Ռուսաստանն ակտիվորեն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում և կարող է այնտեղ ուղարկել իր զորքերը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իռլանդացի բլոգեր Քեյլին Ռոբերտսոնին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը սկսել է աջակցել իրանական ռեժիմին անօդաչու թռչող սարքերով։ Նա, անկասկած, կօգնի նաև հրթիռներով, ինչպես նաև օգնում է նրանց ՀՕՊ-ի հարցում։ Իսկ ի՞նչ է լինելու հետո»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ գլխավոր հարցն այժմ այն է, թե որ երկիրը կարող է առաջինը զորք ուղարկել իրանական ռեժիմի պաշտպանության համար։
«Ճիշտ այնպես, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում, երբ Հյուսիսային Կորեան ուղարկեց 10 հազար զինվոր, որոնք այժմ տեղակայված են Ռուսաստանում, բայց կարող են ուղարկվել Ուկրաինա։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև Իրանում. Ռուսաստանը կարող է այնտեղ զորքեր ուղարկել»,- նշել է նախագահը։





























