ՌԴ և ԱՄԷ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, առաջնորդները շարունակել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող վտանգավոր դեգրադացվող իրավիճակի շուրջ մտքերի փոխանակումը, քանի որ այն ծանր հետևանքներ է ունենում Իրանի, ինչպես նաև արաբական երկրների համար։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է հակամարտության հետագա էսկալացիայի դադարեցման և բանակցությունների միջոցով դրա կարգավորման անհրաժեշտությունը։
Վլադիմիր Պուտինը հատուկ երախտագիտություն է հայտնել ԱՄԷ նախագահին՝ Էմիրությունների տարածքում գտնվող բազմաթիվ ռուսաստանցի քաղաքացիներին ցուցաբերվող օգնության և աջակցության համար։
Նա ջերմորեն շնորհավորել է Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայյանին 65-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ՝ նշելով նրա մեծ անձնական ավանդը Ռուսաստանի և ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով։





























