Կիևի ռեժիմի կողմից «Ռուսկայա» և «Բերեգովայա» կայանների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակվելու փորձերն անպատասխանատվության դրսևորում են համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։

««Թուրքական հոսք» խողովակաշարի ցամաքային շահագործմանն աջակցող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի և «Երկնագույն հոսք» խողովակաշարի ցամաքային շահագործմանը աջակցող «Բերեգովայա» կոմպրեսորային կայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու փորձերի մասին լուրը շատ մտահոգիչ է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս խոսել է ռուսական հետախուզական գործակալությունների կողմից պահվող տեղեկության մասին, որը վկայում է, որ Կիևի ռեժիմը ծրագրում է դիվերսիաներ վերոնշյալ հսկայական նշանակություն ունեցող խողովակաշարերի վրա, որը դժվար է գերագնահատել մայրցամաքի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ «Կիևի ռեժիմի նման գործողությունները կարելի է հատկապես անպատասխանատու անվանել օրեցօր հասունացող համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում»,- հայտարարել է նա։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ սա ևս մեկ անգամ ընդգծում է Կիևի ռեժիմի բնույթն ու էությունը։

Ինչպես հիշեցրել է Պեսկովը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս Անկարային տեղեկացրել է Կիևի ռեժիմի կողմից վերոնշյալ խողովակաշարերի ենթակառուցվածքները դիվերսիաների ենթարկելու և խաթարելու ծրագրերի մասին։