Իրանը դատապարտել է ԵՄ նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի պաշտոնյաների նկատմամբ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար։
Իրանի ԱԳՆ պաշծտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային X-ում արված գրառման մեջ միջոցառումները «անհեթեթ», «անբարոյական» և «լիովին անօրինական» է անվանել:
Բաղային հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակն է պատժել Իրանին ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի «ինքնապաշտպանության իրավունքի» իրացման և ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային դիմադրելու համար։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը հայտարարել էր, որ անդամ պետությունները հաստատել են նոր պատժամիջոցներ 19 իրանցի պաշտոնյաների և կազմակերպությունների նկատամամբ՝ «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար։





























