Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ « որևէ հաստատում չունի», որ Իրանը ծովային ականներ է տեղադրում Հորմուզի նեղուցում, հակառակ այն հաղորդագրություններին, ըստ որոնց Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով նավագնացության հիմնական երթուղին փաստացի փակվել է։

«Ես որևէ հաստատում չունեմ ո՛չ պարտնյորներից, ո՛չ էլ մեր ծառայություններից»,- ասել է Մակրոնը Մեծ Յոթնյակի առաջնորդների հետ տեսազանգից հետո։

Նա հավելել է, որ Իրանի ռազմական կարողությունները Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով թուլացել են, սակայն «չեն զրոյացվել»։

«Իրանի ռազմական ներուժը բալիստիկ կարողությունների առումով արդեն լուրջ վնաս է հասցվել, սակայն երկիրը շարունակում է հարձակվել տարածաշրջանի մի քանի պետությունների վրա, ուստի նրա կարողությունները չեն զրոյացվել»,- շշետել է Մակրոնը։