ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախազգուշացում է ուղարկել Կալիֆոռնիայի ոստիկանությանը, որ Իրանը կարող է նահանգը դիտարկել որպես պատասխան հարվածների հավանական թիրախ: Ըստ ABC News-ի՝ գերատեսչությունում մտավախություն ունեն, որ Իրանը կարող է անօդաչու թռչող սարքեր օգտագործել ԱՄՆ Արևմտյան ափին հարձակվելու համար:
«Վերջերս մենք տեղեկություն ստացանք, որ 2026 թվականի փետրվարի սկզբի դրությամբ Իրանը, իբր, անակնկալ հարձակում էր ծրագրում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ ԱՄՆ ափերի մոտ անհայտ նավից, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում տեղակայված թիրախների դեմ»,- ասվում է ՀԴԲ-ի ծանուցագրում:
Միաժամանակ, ինչպես պարզաբանում է պորտալը, գերատեչությունը տեղեկություն չունի առաջարկվող հարձակումների ճշգրիտ ժամանակացույցի կամ կոնկրետ թիրախների մասին: ԱՄՆ հետախուզությունը նաև մտահոգություն է հայտնել մեքսիկական թմրամիջոցների կարտելների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման աճի կապակցությամբ:





























