Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը դիմել է հանրությանը՝ հայտարարելով, որ «զօր ու գիշեր» աշխատում է» պատերազմը դադարեցնելու համար, որից «մենք փորձել ենք խուսափել մեր ամբողջ ուժերով», հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Մենք ոչ մի կերպ չենք կարող ընդունել, որ Լիբանանը պետք է դառնա ազատ տարածք այլ երկրների պատերազմներին մասնակցելու համար»,- ասել է նա:

Սալամը հավելել է, որ նախագահ Ջոզեֆ Աունը սկսել է «բանակցությունների նախաձեռնություն՝ Լիբանանն այն խոր իրավիճակից դուրս բերելու համար, որում հայտնվել է»:

Լիբանանն անցյալ շաբաթ ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ, երբ «Հըզբոլլահը» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության:

Իսրայելը, որը շարունակեց հարվածել Լիբանանին նույնիսկ պատերազմից առաջ՝ չնայած 2024 թվականի հրադադարին, այդ ժամանակվանից ի վեր սկսել է ավիահարվածներ հասցնել և ցամաքային զորքեր տեղակայել սահմանամերձ շրջաններում:

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ բռնության հետևանքով զոհվել է ավելի քան 687 մարդ, ավելի քան 800 հազար մարդ գրանցվել է որպես տեղահանված։