Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 8-ի սահմաններում Ազովի ծովում տեղի է ունեցել բախում թուրքական Santa-Victoria եւ վրացական Berill նավերի միջեւ:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ բախման ժամանակ վրացական Berill բեռնանավը, որ Ռոստովից մեկնում էր Թուրքիա, խորտակվել է, իսկ վրացական բեռնանավի 12 նավաստիներ փրկվել են եւ ներկայումս գտնվում են թուրքական նավի վրա:
Եյսկից Սամսուն ուղեւորվող Santa-Victoria-ի նավապետի տվյալներով՝ անձնակազմում տուժածներ չկան, նավի վնասներն աննշան են, իսկ նավթը ծով չի լցվել:
Միջադեպի հանգամանքները դեռ չեն պարզվել: SeaNews-ի տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:


























