Խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ծոռնուհին՝ Նինան, ընդգրկվել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում, հայտնել են Ռուսաստանի արդարադատության նախարարությունից:

Գերատեսչության տվյալներով՝ Խրուշչովան կեղծ տեղեկություններ է տարածել Ռուսաստանի պետական ​​մարմինների որոշումների և քաղաքականության մասին, հաղորդում է «РИА Новости»-ն։

«Հանդես է եկել  Հատուկ ռազմական գործողության դեմ, միաժամանակ մասնակցել է օտարերկրյա գործակալների նյութերի ստեղծմանը։ Բացի դրանից, նա որպես իրազեկիչ մասնակցել է օտարերկրյա աղբյուրի տրամադրած տեղեկատվական հարթակում»,- նշվում է հայտարարության մեջ։