Ռուսաստանը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների մեղմացումը

 

ԱՄՆ-ն փաստացի ընդունում է ակնհայտը. առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ: Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ոչ միայն Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնման սահմանափակումների մեղմացման, այլև մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթի տարանցման բոլոր սահմանափակումների վերացման մասին։

Աճող էներգետիկ ճգնաժամի պայմաններում ռուսական էներգետիկ ռեսուրսների սահմանափակումների հետագա մեղմացումը թվում է էլ ավելի անխուսափելի՝ չնայած Բրյուսելի բյուրոկրատիայի որոշ ներկայացուցիչների դիմադրությանը»,- նշել է նա։

«Կրեմլը Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները մեղմացնելու ԱՄՆ գործողությունները համարում է էներգետիկ շուկաները կայունացնելու փորձ»,- հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս առումով մեր շահերը համընկնում են», - նշել է նա, հաղորդում է ТАСС-ը։