Փետրվարի 16-ին Եվրոպայի լիգայի խաղարկությունում կայացան յոթ հանդիպումներ:
1/16 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Այաքսի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 80-րդ րոպեին:
Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»: Իսպանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Խմբային փուլում 100 տոկոսանոց արդյունք ցուցադրած բելգիական «Անդերլեխտը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով զիջեց հոլանդական «ԱԶ Ալկմարին», իսկ ուկրաինական «Մետալիստն» Ավստրիայում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Զալցբուրգի» դարպասը:
Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2
Յանգ, 60, Չիչարիտո, 85
«Լացիո» - «Աթլետիկո»՝ 1:3
Կլոզե, 19 - Ադրիան, 25, Ֆալկաո, 37, 63
«ԱԶ Ալկմար» - «Անդերլեխտ»՝ 1:0
Մեհեր, 35
«Լեգիա» - «Սպորտինգ»՝ 2:2
Վավրզնյակ, 37, Գոլ, 79 - Կարիկո, 60, Սանթոս, 88
«Վիկտորիա» - «Շալկե»՝ 1:1
Դարիդա, 22, - Հունտելար, 75
«Զալցբուրգ» - «Մետալիստ»՝ 0:4
Տայսոն, 1, Կրիստալդո, 37, 41, Դեւիչ, 90




























