ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լաբինսկի արդյունաբերական գոտում գտնվող նավթաբազայի տարածքում։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
Պաշտոնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Ավելի վաղ ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային Telegram-ալիքը հայտնել էր նավթաբազային հասցված հարվածի մասին և հրապարակել կադրեր, որոնցում հսկայական հրե սյուն է երևում հարվածի վայրում:
Ուկրաինացի զինվորականները դեռևս չեն հաստատել նավթաբազային հասցված հարվածի մասին տեղեկությունը։





























