«ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցների թուլացումը վտանգավոր նախադեպ է, քանի որ հիմա մեզ պետք է, որ նրանք պատերազմ վարելու համար քիչ փող ունենան, այլ ոչ թե շատ», — ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի մեկնարկից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Այս մասին հայտնում է «Եվրոպեյսակայա պրավդայի» թղթակիցը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախորդ շաբաթ հայտարարել էր ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մասնակի կասեցման մասին։
Մերձավոր Արևելքում պատերազմի հետ կապված՝ Վաշինգտոնը թույլատրել է ռուսական ծագման հում նավթի և նավթամթերքի վաճառքը, որոնք արդեն բեռնվել էին լցանավերը՝ մինչև մարտի 12-ը։ Նավթի դեմ պատժամիջոցները կասեցվել են 30 օրով։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ «նեղ մասնագիտացված, կարճաժամկետ միջոցառումը» Ռուսաստանին էական օգուտ չի բերի։
Կալասի խոսքով՝ կարևոր է, որ «Մերձավոր Արևելքի վրա ուշադրությունը չշեղի Ուկրաինայից», և Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների նիստում նախատեսվում է «ավելի մեծ ուշադրություն» դարձնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հարցին։





























