Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը 3,5 միլիոն ռուբլով տուգանել է Apple ընկերությանը՝ տեղեկատվության հասանելիության սահմանափակման կարգը խախտելու համար։ Այս մասին մարտի 16-ին հայտնել են մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանների Telegram-ալիքում:

«Մայրաքաղաքի դատարանը վարչական պատասխանատվության է ենթարկել Apple Distribution International Ltd. ընկերությանը»,— ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Apple ընկերությանը մեղավոր է ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման մեջ, որը կապված է տեղեկատվությունը չհեռացնելու կամ դրա հասանելիությունը չսահմանափակելու հետ: Դատարանը ընկերության համար 3,5 միլիոն ռուբլի գումարի չափով տուգանք է սահմանել: